Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Իրական փրկությունը միմիայն ներսից է գալու

Իրական փրկությունը միմիայն ներսից է գալու
04.11.2023 | 12:06

Աստծո ընկալման և ինքնընկալման, կրոնի մեծ սխալն այստեղ է՝ մարդիկ հայացքը դուրս են ուղղում, դրսից են օգնություն սպասում, հայացքը երկնքին ուղղված են Աստծուն փնտրում,երբ պետք է այն ներս, դեպի իրենց խորքն ուղղեն. իրական փրկությունը միմիայն ներսից է գալու։ Մարդ ինքն է իրեն օգնողն ու փրկողը. Աստված բոլորիս մեջ է և մեր միջոցով է գործում։ Նա չունի այլ ձեռքեր, բացի մեր սեփականներից։ Ով սա գիտակցի, այսուհետ միշտ ամեն ինչից փրկված կլինի, հանգիստ ու ապահով կապրի, ով էլ շարունակի Աստծուն երկնքում փնտրել, իր վրա հույս չդնել, այլ սպասել, որ փրկությունը դրսից է գալու, շարունակելու է տառապել, և այդպես էլ իր թշվառ կյանքից փրկությունը չի գալու, անհույս վիհում էլ կմնա։ Դեպի լույս կարող ենք միայն մեր ներսով դուրս գալ։ Միայն մեր ներսը մաքրելով:

Հիվանդություն-հարվածից հետո արդեն քանի տարի այդպես եմ ապրում, և իմ կյանքում այլևս ոչ մի «վատ» բան չի լինում։

Բացարձակապես։

«Վատ» բաներն էլ մարդկանց կյանքում լինում են միայն ցույց տալու համար, որ սխալ են մտածում, գործում ու ապրում, սխալ աշխարհայացք ու Աստծո ընկալում ունեն, սխալ ինֆորմացիաներով ու գիտելիքներով են գլուխը լցնում, գիտակցությունը սնում։ Դրանք լինում են, որ ճշտի դուրս գան, կյանքի ճիշտ ճանապարհին կանգնեն, կեղծից ազատվեն, ներսում կուտակված աղբից մաքրվեն, իրենց բնական էությանը գան, իրենց գործով զբաղվեն, իրենց առաքելությունը հասկանան, սկսեն իրենց կյանքով ապրել, ոչ թե ուրիշներին հաճոյանալու կամ բաներ ապացուցելու համար։

Եվ հանգստությունը, ներդաշնակությունը, հոգու խաղաղությունը, առողջությունը, իմ ու աշխարհի, բոլորի հետ լավ հարաբերությունները, երջանկությունը և բերկրանքը, ապահովությունը, որոնք մշտապես զգում եմ, ապացուցում են, որ Աստծո հետ ճիշտ հարաբերություններ եմ կառուցում, ճշմարիտին եմ անցնում, որ ճիշտ ճանապարհի՝ լույսի ճանապարհի վրա եմ։ Որովհետև ուշադրությանս ֆոկուսը ներս ուղղեցի։ Եվ եթե դրսից օգնության կարիք է լինում, այն միշտ գալիս է։ Աստված միշտ, միշտ հնարավորություններ է ուղարկում մարդկանց, որոնք կօգնեն։ Եվ ամենը՝ առանց մեջ ջանքերի։

Նանա ԲԵՐԲԵՐՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4410

Մեկնաբանություններ